Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կրեդիտավորված ծրագիր

Կրեդիտավորված ծրագիր

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ,
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն, այսօր հաջողության հասնելու հնարավորությունը 15%-ով կախված է մասնագիտական նեղ գիտելիքներից, իսկ 85%-ով արդյունավետ հաղորդակցման, ինքնաներկայացման, կառավարման, կոնֆլիկտների լուծման հմտություններից։


Այս հմտությունները համարվում են փափուկ հմտություններ /soft skills/, որոնց տիրապետելը կփոխի ինչպես պացիենտների, այնպես էլ գործընկերների հետ Ձեր շփման որակն ու աշխատունակությունը։

 

Հենց այդ պատճառով հատուկ առողջապահության ոլորտի մասնագետների համար մշակել ենք  «Soft skills school»  ծրագիրը՝ նպատակ ունենալով նպաստել բժշկության  ոլորտում ձևավորել շփման ու կառավարման նոր մշակույթ։


4-ամսյա հեղինակային ծրագրի ընթացքում մանրամասն ուսումնասիրելու ենք բոլոր փափուկ հմտությունները, տրվելու են պրակտիկ գործիքներ և մեթոդներ, որոնք  կարող եք անմիջապես ներդնել Ձեր աշխատանքում և կյանքում։


Առողջապահության ոլորտի առաջին փափուկ հմտությունների դպրոցը կմեկնարկի փետրվարի 6-ից։ Ծրագիրը հաստատված է
Առողջապահության նախարարության կողմից։ Մասնակիցները կստանան 60 ՇՄԶ կրեդիտ` 40 տեսական, 20 գործնական կրեդիտ։


Ծրագրին մասնակցությունը թույլ կտա

 

  • Զարգացնել առաջնորդի հատկությունները
  • Բարձրացնել Ձեր աշխատանքի արդյունավետությունն ու առավել մոտիվացված աշխատել
  • Պացիենտների հետ շփվել առանց խնդիրների
  • Արագ կարիերայի աճ ունենալ՝ չվախենալով պատասխանտություն ստանձնելուց և գործառույթներ պատվիրակելուց
  • Սովորել կառավարել Ձեր էմոցիաները և խուսափել կոնֆլիկտներից
  • Ավելի լավ հասկանալ շրջապատող մարդկանց և ձեռք բերել ազդեցության հնարավորություններ
  • Հեշտ ադատպտացվել տեղի ունեցող փոփոխություններին
  • Լինել  ճկուն, սթրեսակայուն և լավատես
  • Ճիշտ կառավարել Ձեր ժամանակը, ռեսուրսները ու խուսափել մասնագիտական այրումից


Ծրագիրը կվարեն.


Աստղինե Խաչատրյան
Effectiva ընկերության հիմնադիր, քոուչ, կոնֆլիկտաբան, EMBA, PR մասնագետ,  «Առողջապահական համակարգ նախագծի պատասխանատու», շուրջ 8 տարի առողջապահության ոլորտում իրականացնում է տարբեր մեդիա նախագծեր, աշխատում և բժիշկների և բժշկական կենտրոնների հետ։


Տաթևիկ Խաչատրյան,
Մեդպրոգրես Առողջապահական հիմնադրամի տնօրեն, դեղագետ, դեղագործական մարկետինգի, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:


Ծրագրին մասնակցությունն արժե ամսական 30․000դր։


Տեղերը սահմանափակ են։


Դիմելու վերջնաժամկետն է հունվարի 29-ը, մասնակցության հաստատումը հարցազրույցով։


Դիմելու համար գրանցվեք այստեղ` https://forms.gle/1CmTSnPjRk5CWMHh7, զանգահարեք 041529505 հեռախոսահամարով կամ գրեք մեր էջին։


Կորպորատիվ մասնակցության դեպքում կգործեն զեղչեր։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScQJ4T3hukX_AlMak0srn1q_z1HU2n1TkN5WZaPHqoO5nPhAw/viewform   

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ